Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ պետք է Դուբայում չհանգստանար (տեսանյութ)

Քաղաքականություն
1e1df9a23fb5cdace18973970d48d5c7

Հայաստանը պետք է ճանաչի Աբխազիայի անկախությունը:
Նման միտք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Վարդան Սեդրակյանը:

«Եթե մենք ուզում ենք, որ աշխարհում ընդունենք Արցախի անկախությունը, մենք ինչո՞ւ չենք ընդունում Աբխազիայի անկախությունը: Ես այս հարցը շատ կարևոր եմ համարում, քանի որ պատմության ընթացքում մենք շատ սերտ կապեր ենք ունեցել նրանց հետ» ,- ասաց Վարդան Սեդրակյանը:

Վարդան Սեդրակյանը համոզված է, որ այս տարի մենք բոլորս կունենանք արդար ընտրություններ և ինքը կստանձնի ՀՀ նախագահի պարտականությունները ու կձևավորի նոր ԱԺ:
«Սասունցի Դավիթ» էպոսում թեկնածուն իրեն համեմատում է այն տարեց կնոջ հետ, ով անընդհատ Դավթին եւ Մհերին հիշեցնում էր իրենց նախնիների մասին և հուշում, որ թշնամիները եկել եւ երկրի ոսկին են տանում. «Իսկ, այն թե էպսում Մհերը լքեց Ագռավի քարը, ես այլ կարծիք ունեմ և հավաստիացնում եմ , որ չի լքել և տարվա մեջ երկու անգամ դուրս է գալիս, բայց ձիու ոտքերը թաղվում են հողի մեջ: Սա նշանակում է, որ հողը մենք ենք, իսկ Մհերը եւ իր ձին՝ գաղափարը»

Լրագրողների այն հիշեցմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր, թե պայքարը ընթանալու է իր եւ Սերժ Սարգսյանի Հայաստանների միջեւ, Սեդրակյանն ասաց. «2007թ. ԱԺ ընտրությունները եւ 2008-ի նախագահական ընտրություններում «Ժառանգության» պահվածքը ցույց տվեցին, որ «Ժառանգությունն» ու իշխանությունը աշխատում են միասին և առանձին չեն»:

Վարդան Սեդրակյանն ասել էր, թե ինքը հանգստացել է Դուբայում և գնել է թանկարժեք մեքենա կնոջ համար։ Որտե՞ղից պարոն Սեդրակյանին այդքան գումար.
«Ի՞նչ է` Դուբայում միայն ԱԺ պատգամավորները կարո՞ղ են հանգստանալ: Իմ գործելակերպը օլիգարխին հատուկ գործելակերպ չի: Ի՞նչ պետք է անպայման գալ մաշված, հին շորերով, չնայած այդ դեպքում էլ ուրիշ բան կասեիք»,- ասաց նա: