A
A
Թեկնածուները հրաժարվեցին պայքարից (տեսանյութ)
Նախագահի թեկնածու առաջադրված «Ժամանակի Էություն» սոցիալիստական շարժման ղեկավար, անկուսակցական Ռոբերտ Ահարոնյանը եւ Մարտարվեստների համաշխարհային գլխավոր վարպետ Տարոն Աբրահամյանը այսօր հրաժարվեցին ընտրապայքարից։
Նրանք դա պայմանավորեցին նրանով, որ երկրում հնարավոր չէ փոփոխություններ կատարել, քանի որ ժողովուրդը պայտրաստ չէ։ Նրանք վստահեցրեցին, որ պահանջվող 8 մլն դրամը հայթայթել են, սակայն անիմաստ համարեցին մասնակցությունը։
«Ժամանակի Էություն» սոցիալիստական շարժման ղեկավար, անկուսակցական Ռոբերտ Ահարոնյանն էլ նշեց, որ այս ընտրապայքարում Սերժ Սարգսյանը գաղափարապես պարտություն կրեց։ Իսկ ընտրություններում կսատարի նրան, ով սոցիալիստական գաղափարախոսության եւ Ռուսաստանի կողմակիցն է։