Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռ. Զոհրաբյան. Ճիշտ էլ արեցին (տեսանյութ)

Քաղաքականություն
9ee9350e60c14c9348bd5064abaa8b3a

Հանրապետական կուսակցությունը 2013թ. մուտք է գործել մեծ ակնկալիքներով:

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանին հաղթանակը ակնհայտ էր նաեւ այսպիսի հզոր ուժերի համար, որոնք նախընտրեցին չմասնակցել ընտրություններին սեփական թեկնածուով:

«Այնպիսի լուրջ թեկնածուներ, որոնց թիկունքում կային հասարակության տված քվեներ, չմասնակցեցին ընտրություներին և համարում եմ, որ ճիշտ էլ արեցին»,- ասաց նա։

Միաժամանակ պարոն Զոհրաբյանը չի թերագնահատում նախագահի առաջադրված մյուս թեկնածուներին. «Դե, Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է մրցակից, Հրանտ Բագրատյանն էլ մրցակից ու այնտեղ կարելի է մի երկու հոգի էլ գումարել, մրցակից լինեն»։

ՀՀԿ փոխնախագահի խոսքերով, թեեւ իրենց թեկնածուին՝ համարում են հաղթած, սակայն շատ լուրջ են պատրաստվում ընտրություններին, օրինակ՝ շտաբներ են ձևավորում։

Այնուհանդերձ՝ Ռազմիկ Զոհրաբյանը չի խոստանում, որ փետրվարի 18-ին կլինեն 100 տոկոսանոց ազատ և արդար ընտրություներ, միայն խոստանում է, որ այս ընտրությունները կտարբերվեն նախորդներից:
Բայց խոստանում է, որ ընտրակաշառք չի բաժանվելու: