Ծառուկյանից կվերցնեի՞ն Աստծո տվածը
Վերջին տարիներին ամենաքիչ լուսաբանված թեկնածուն «Ազգային համաձայնության» նախագահ Արամ Հարությունյանը իրեն է համարում. «Որոշ թեկնածուների Ամանորին Ձմեռ պապից ավելի շատ են եթեր տվել»:
Արամ Հարությունյանի կարծիքով Հայաստանում այսօր իրավիճակն ավելի ողբերգական է, քան պատերազմի ժամանակ . «Քանի որ կառավարող տղերքը միայն հարստանում են: Մեր առաջի խնդիրը իշխանությունից ազատվելն է: Մենք երբեք այսքան կոռուպացված իշխանություն չենք ունեցել»:
Ըստ նրա՝ այս ընտրությունները մյուսներից տարբերվում է նրանով, որ այս անգամ կեղծ թեկնածուներ չկան. «Մարդիկ, որոնք իրենց ժամանակին կոտորում էին և պայքարում Սերժ Սարգսյանի դեմ հիմա ՀՀԿ - ի նկուղներում են ապրում»:
«Ազգային համաձայնության» կուսակցության նախագահն հավաստիացնում է , որ երկրրորդ փուլ չանցնելու դեպքում ինքը ոչ մեկին չի սատարի . «Նա, ով ձայն չպիտի ստանա, դա Սերժ Սարգսյանն է և միայն նա է հակառակորդ, իսկ մյուս բոլորին ցանկանում եմ, որ ինչ - որ չափով ձայն ստանան: Կարծում եմ, որ այս ընտրություններին ընդիմադիրների բոլոր ձայները կուղվեն երկրորդ փուլ անցած ընդիմադիր թեկնածուին»:
Ի դեպ, նա առաջարկում է բոլորին հանել իրենց թեկնածությունները և թողնել միայն Սերժ Սարգսյանի թեկնածությունը. «Այդ դեպքում Սերժ Սարգսյանը չի կեղծի, իսկ այդպես նա չի ստանա անգամ հիսուն տոկոս ձայն, քանի որ ԲՀԿ - ն իր կողքին չէ, իսկ երկրի վիճակն ավելի վատթար է»:
Արամ Հարությունյանը նկատեց, եթե Գագիկ Ծառուկյանը չի առաջադրվել, նշանակում է իրեն սպառնացել են վերցնել այն ինչը տրված է Աստծուց: