Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

25 հուշարձան անձնագիր ունի

Հասարակություն
cd4408bb335edf849fc840d3f7b9e763

Տավուշի և Լոռու մարզերում բնության հուշարձանների անձնագրավորման, պահպանման գոտիների սահմանագծման, ճշգրտման և համալրման աշխատանքների արդյունքում արդեն 25 հուշարձան անձնագիր ունի։

Գրանցման գործընթացը սկսվել է Թռչկանի ջրվեժը որպես բնության հուշարձան հաստատելուց հետո։

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին ասաց «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի տեղակալ Սամվել Բալոյանը։

Աշխատանքներն իրականցնում է ԲՆ-ին կից «Զիկատար» ՊՈԱԿ-ը։

Ըստ ՊՈԱԿ-ի տնօրեն Անդրանիկ Գուլիջանյանի, կառավարության կողմից հաստատված ցանկում արդեն կան 230 հուշարձաններ, սակայն դրանց անձնագրերի ստացման, կառավարման մեխանիզմը հստակեցված չէր, օգտագործման կանոնները.

«Այս ծրագիրը, որն այժմ մենք իրականցնում ենք երկու մարզերում պատասխան է տալիս այդ խնդրին, այսինքն վերջնականապես պետք է ունան իրենց անձնագրերը և պարզ լինի, թե ով է կառավարում դրանք համայնքն է, պետական այլ կառույց է, թե այլ մարմին, սա այս ամենը պետք է հստակեցվի»։