ԵՐԵՎԱՆԸ ԵՎ ՄՈՍԿՎԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ԵՆ ՄՈՏ 10 ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի եւ Մոսկվայի քաղաքապետարանների միջեւ այսօր կնքվեց համագործակցության հուշագիր: Այսուհետ երկու քաղաքները համագործակցելու են մոտ 10 բնագավառներում:
Համագործակցության պայմանավորվածությունը ձեռք է բերվել Մոսկվայի քաղաքապետարանի պատվիրակության երկօրյա այցի արդյունքում: Բանակցությունների ընթացքում կողմերին առավել գոհացրել է փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանն ուղղված առաջարկները: Նրանք որոշել են սեմինարներ կազմակերպել Երեւանում եւ Մոսկվայում: Բանակցող կողմերը հրաժեշտ տվեցին միմյանց նվերներով: Մոսկվացի հյուրերը Երեւանի քաղաքապետին հուշանվերներ տվեցին: Վերջինս նրանց թրաձեւ շշով կոնյակ նվիրեց՝ ասելով.«թշնամիներից պաշտպանվելու համար»:
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանն էլ հայ եւ ռուս պաշտոնյաններին առողջություն մաղթեց՝ բանակցությունների արդյունքները թղթի վրա չթողնելու համար: