Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

789.9 ՄԼՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Տնտեսություն

Մայիսի 4-ին Համաշխարհային բանկը հաստատել է Հայաստանի վերաբերյալ երեք վարկային ծրագիր:

Առաջին վարկը Հայաստանի Պետական Հատվածի Արդիականացման ծրագիրն է, որի համար հատկացվել է 10 մլն 15 հազար ԱՄՆ դոլարին համարժեք վարկ:

Այն նպաստելու է քաղաքացիական ծառայության բարեփոխումներին, հատուկ նորամուծություններ են կատարվելու կարեւորագույն հաստատություններում:

Երկրորդ վարկը տրամադրվել է Հայաստանի Համայնքներին ջրամատակարարման եւ ջրահեռացման ծրագրի իրականացման համար: Այդ նպատակով Համաշխարհային բանկը հատկացրել է 23 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

«Միջազգային Զարգացման ընկերակցության վարկային միջոցները օժանդակելու են Կառավարությանը երկրում ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների ծածկույթի, որակի եւ արդյունավետության բարելավմանն ուղղված ջանքերին՝ կենտրոնանալով մայրաքաղաքից դուրս գտնվող տարածքների վրա»,- ասաց Համաշխարհային բանկի Երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը:

Նրա կարծիքով, սակայն 4 տարիների ընթացքում խմելու ջրի հարցը չի լուծվի:

Համաշխարհային բանկը հաստատել է նաեւ 1,74 մլն ԱՄՆ դոլարին համարժեք լրացուցիչ վարկ՝ Հայաստանի Գյուղատնտեսության Բարեփոխման Ծրագրի համար:

Վարկը տրամադրվելու է փոքր սեփականատերերին, որոնց խաղողի եւ պտղատու այգիները վնասվել են 2002 դեկտեմբերի ցրտահարությունից:

Մինչ այժմ Համաշխարհային բանկը Հայաստանին տրամադրել է 789.9 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ: