A
A
Նապաստակ ու խոզ է որսացել
Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, որսագողություն կատարելու կասկածանքով, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 37-ամյա մի տղամարդու:
Ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացան, ինքնաշեն և գործարանային արտադրության դանակներ: Սրահում հայտնաբերվել է նաև 10 կգ միս՝ նապաստակի և վայրի խոզի:
Ըստ բերման ենթարկվածի հայտարարության` վայրի խոզն ու նապաստակը ինքը որսացել է նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, Վանք-Մեղրի ճանապարհին:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:Այս մասին հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը։