«Ինգո Արմենիան» և «Կասկադ Ինշուրանսը» միավորվեցին
Այսօր ավարտվեց «Ինգո Արմենիա» և «Կասկադ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների միավորման գործընթացը։ Ընկերությունները պորտֆելների փոխանցման այս գործընթացը իրականացրին ՀՀ Կենտրոնական Բանկի 2012թ. հունիսի 12-ի որոշման համաձայն։
Երկու ընկերություններն այսուհետ հայաստանյան ապահովագրական շուկայում կգործեն «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերություն անվան տակ։ «Ընկերությունների միաձուլումն այսօր շուկայի թելադրանքն է։ Ապահովագրական ընկերություններն ավելի որոկյալ ծառայություններ մատուցելու համար կարիք ունեն ավելի հզոր ենթակառուցվածքներ ունենալու»,- այսօր լրագրողներին ասաց «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գառնիկ Տոնոյանը։
Միաձուլման արդյունքում ընկերությունը նախատեսում է ունենալ ավելի քան 200 հազար հաճախորդ և 65-ից ավելի գրասենյակներ Հայաստանի ողջ տարածքում։ Ընկերությունը մեծացնելու է նաև աշխատակիցների թիվը։