ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԸՆԴՈՒՆԵԼ Է, ՈՐ ՀԱՅԱՍՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵ
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում այսօր սկսվել է ՏՐԱՍԵԿԱ եւ Եվրամիության տարածաշրջանային այլ ծրագրերին համարժեք նոր ծրագիր: «Էլեկտրոնային զարգացում Կովկասի համար» երկօրյա համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել Եվրոպայի եւ Ասիայի բազմաթիվ երկրների պաշտոնյաներ, փորձագետներ եւ գիտնականներ: Տարածաշրջանային այս խոշոր ծրագրին հարաժարվել է մասնակցել միայն Ադրբեջանը, որն էլ, ըստ Վարդան Օսկանյանի, հիմնական տուժողն է լինելու այդ սխալից:
Այս խորհրդաժողովի միջոցով փորձ է արվելու խրախուսել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցությունը: Մշակված ծրագրերի համաձայն, նախ եւ առաջ նախատեսվում է Հայաստանում հիմնել վերապատրաստման կենտրոն՝ ամբողջ տարածաշրջանի համար:
Ըստ Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացման Աջակցության Խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանի, այդ հարցը միջազգային մակարդակով արդեն բարձրացված է, եւ Եվրամիությունն ընդունել է, որ Հայաստանը պետք է լինի տարածաշրջանային կենտրոն: