Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շուշին արդեն ունի օրհներգ (տեսանյութ)

Մշակույթ
330cfdc033086f6b8b282c848814cd46

 

ԼՂՀ-ի հերոս քաղաք, բերդաքաղաք Շուշին այսուհետ աշխարհին կներկայանա իր օրհներգով: Այն հեղինակել է վերջին 4 տարում ԱՄՆ-ում ապրող եւ ստեղծագործող Ավետիս Բերբերյանը: Խոսքերի հեղինակն է բանաստեղծուհի Նուշիկ Միքայելյանը:
Օրհներգի գաղափարն առաջացել է Ավետիս Բերբերյանի մոտ, եւ աջակցություն ստացել Ղարաբաղի մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղբալյանի կողմից: Երբ որումը պաշտոնական բնույթ է ստացել, իսկ ստեղծագործությունն արդեն պատրաստ էր, մնում էր ձայնագրությունը. «Մեկնեցի Ստեփանակերտ, Ղարաբաղի պետական երգչախմբի կատարմամբ օրհներգի ձայնագրությունը տեղի ունեցավ»,-«Ա1+»-ի հետ զրույցում պատմում է Ավետիս Բերբերյանը: Օրհներգը գրված է Սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի համար:
Զուտ տեխնիկական աջակցություն ցուցաբերել է Լեռնային Ղարաբաղի մշակույթի նախարարությունը, բայց հոնորարի մասին խոսք չկա. «Օրհներգը կարելի է համարել մեծ սիրով արված նվիրատվություն, իմ եւ Նուշիկ Միքայելյանի կողմից, եւ շատ երջանիկ ենք»,-նկատումէ կոմպոզիտորը:

Այս օրհներգով հեղինակները հետապնդել են մեկ նպատակ. հերոսական պատմություն ունեցող քաղաքին ոգեկոչման նպատակով ձոնել ոչ պակաս հերոսական երաժշտություն: Իսկ բառերը զուտ երգային չեն: «Ստեղծագործությունը գրեցի իսկապես հատուկ կոդերով, խոսքերը զուտ երգային խոսքեր չեն, դրանք խորը գիտակցության արդյունք են: Քանի որ պատմականորեն իսկապես քիչ են եղել հաղթանակները, իսկ Շուշիի հաղթանակը մեր խոշորագույն հաղթանակներից մեկն էր եւ չէր կարող օրհներգն էլ չլինել նույնքան հաղթական»,-նկատում է Նուշիկ Միքայելյանը:

Բազմաթիվ ստեղծագործություններում Ավետիս Բերբերյանի հետ աշխատելու մեծ փորձ ունեցող Նուշիկ Միքայելյանը սկզբից մեծ պատասխանատվություն է զգացել, սակայն շատ մեծ է եղել նաեւ հերոսկան քաղաքի օրհներգի տեքստ գրելու ոգեւորությունը:

«Հույս ունենք, որ հնչելուց հետո այն իսկապես կդառնա ժողովրդի սեփականությունը եւ այնքան ուժ կներշնչի մեր ժողովրդին, որ նորանոր հաղթանակներ կպարգեւի բոլորիս»,-ասումէ բանաստեղծուհին:
Նուշիկ Միքայելյանը Շուշիի հաղթականությունը զգացել է հենց Շուշիում: Ըստ նրա, ողբերգական իրավիճակներով անցած քաղաքն ավելի շատ հաղթական տպավորություն է ստեղծում՝ իր մշակույթով, իր պատմությամբ, իր ժողովրդով, եւ մեր մեջ մնում է հաղթանակի տպավորությունը: Հենց այդ տպավորությամբ է գրվել օրհներգը:
Մայիսի 8-ին եւ 9-ին օրհներգը կհնչի հենց Շուշիում՝ հաղթանակների 20 ամյա հոբելյանական միջոցառումների շրջանակում: