Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարզպետն արդեն հրամաններ է տվել (տեսանյութ)

Քաղաքականություն
ee9a08f5ba5c39f5cbe392cf9963e910

«Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը նախընտրական շրջանում կամայականություններ է սկսել»: Այսօր նման հայտարարություն արեց Գորիսի նախկին քաղաքապետ, թիվ 37 ընտրատարածքում ինքնառաջադրված, ՀԱԿ նախկին  անդամ Սամվել Հարությունյանը:

 «Մեկ շաբաթ առաջ  Գորիսում՝ իրեն հատուկ մեթոդներով հրամայել է, որ բոլորն աշխատեն ու հանկարծ որևէ մեկը ... ես նրա բառապաշարը չեմ կարող ներկայացնել, իսկ քարոզարշավը դեռ չի սկսել»,- «Հայելի» ակումբում ասաց նա։

 Պարոն Հարությունյանի՝ խոսքերով ինքը  Հայ Ազգային Կոնգրեսի շարքերից հեռացել է ռազմավարական և մարտավարական տարաձայնությունների պատճառով:

 Ի դեպ,  թիվ 37 ընտրատարածքում Հայ Ազգային կոնգրեսի թեկնածուն Վարազդատ Վարդազարյանն է:

 «Երբևէ ես ներբող չեմ ձոնել Լևոն Տեր-Պետրոսյանի հասցեին»,- ասաց Սամվել Հարությունյանն ու  առաջարկեց Վարազդատ Վարդազարյանին և  ՀԱԿ ղեկավարությանը հանել այս թեկնածությունը. «Ինձ չխանգարելու և ծանրակշիռ դարձնելու  համար այս հաղթանակը»:

 Սամվել  Հարությունյանն այսօր տեղեկացրեց նաև, որ հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան, որպեսզի անվավեր ճանաչվի նույն ընտրատարածքում առաջադրված Թաթուլ Հակոբյանին Ոստիկանության անձնագրերի և վիզաների վարչության կողմից տրված վերջին հինգ տարում Հայաստանում մշտական բնակության մասին տեղեկանքը:  

 «ԱՆ նախկին փոխնախարար Թաթուլ Հակոբյանը 2010թ նոյեմբերի 9-ին ազատվել է պաշտոնից եւ  կարճ ժամանակ անց աշխատանքի անցավ Դանիայում առողջապահության համաշխարհային կազմակերպությունում»,- ասաց նա։