Մրցույթ. ո՞վ է լավագույն գործատուն
Հարգելի գործարարներ Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մրցանակաբաշխություն Աշխատանքի պաշտպանության (ԱՊ) և աշխատողների առողջության պահպանման բնագավառում լավագույն կազմակերպություններին ընտրելու նպատակով:
Մասնակիցները կստանան իրենց կազմակերպություններում Աշխատանքի պաշտպանության իրավիճակային վերլուծական զեկույց, որը կներառի բարելավման ուղիները և անհրաժեշտ խորհրդատվություն:
Մրցանակաբաշխությունը իրականացվում է Աշխատանքի պաշտպանության 2012 թվականը որպես Աշխատանքի պաշտպանության համաշխարհային տարի, կանաչ տնտեսության համատեքստում
Մրցանակաբաշխության նպատակն է ձեռնարկություններում աշխատուժի մրցունակության ապահովման, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների կատարման, աշխատանքի պաշտպանության կազմակերպման միջազգային փորձի ներդրման գործընթացները խթանելու համար, կազմակերպում է ԱՊ մրցանակաբաշխություն արդյունաբերական և ծառայությունների ոլորտի ձեռնարկությունների շրջանում:
Նպատակն է` ձեռնարկություններում բացահայտել և խրախուսել ԱՊ լավագույն փորձը, ինչպես նաև սոցիալական գործընկերների` ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի մասնակցությամբ, հանդիսավորությամբ, հրապարակային ձևով պարգևատրել լավագույններին` նրանց շնորհելով սերտիֆիկատներ, ի նշանավորումն §2012 թվականը որպես աշխատանքի պաշտպանության համաշխարհային տարի կանաչ տնտեսության համատեքստում¦:
Ցանկացողները կարող են դիմել
0010, Երևան, Մ. Խորենացի 26ա, III հարկ մինչև 01.03.2012թ.
Հեռ.` (010) 52 74 21, 52 87 09, ֆաքս 52 44 72
E-mail: [email protected]
Նյութի ամբողջ ծավալը տեղադրված է www.employers.am կայքում: