Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերկասառույցը խնդիր է դարձել

Մարզեր
eca1059d7453de28c410cf5066a54bf3

Ձյան տեղումները Սյունիքի մարզում դադարել են ,բայց ճանապարհների մերկասառույցը կապանցի վարորդներին ու հետիոտներին դժվարությունների առաջ է կանգնեցնում: Անգամ փորձառու վարորդը ինչքան էլ փորձում է զգուշություն ցուցաբերել, մեքենայի ղեկը կառավարել սառած ճանապարհներին հնարավոր չի լինում:

Դեպի Կապանի Շինարարների թաղամաս տանող ճանապարհն առավել վտանգավորներից է: Այստեղ ձյունը շատ ուշ է հալչում: Բնակիչները հատկապես դժգոհում են թաղամաս տանող աստիճաններից:
Մի քանի տասնյակի հասնող աստիճանները տիկին Սոֆիկի խոսերով, ժամանակին չեն մաքրվում:

Առավոտյան ժամերին, երբ մարդիկ աշխատանքի են շտապում աստիճաններով իջնելը կարելի է՝ ասել անհնար է:Մերկասառույցի վրա ընկնելու ու ջարդվածք ստանալու հավանականությունը մեծ է ,եթե նկատի ունենաք, որ դեպքեր արդեն եղել են:

Քաղաքի մայթերը նույնպես գրեթե անանցանելի են: Առատ ձյան պատճառով քաղաքի հեռավոր թաղամաս` Կավարտ մի քանի օր ավտոբուս չի գնացել,մինչդեռ կավարտեցիների մեծ մասը քաղաքում է աշխատում:

Կապանի կոմունալ ծառայության աղ ցանող մեքենան միայն երեկ էր հասել Կավարտ: Ծառայության պետ Արմեն Գևորգյանը հավաստիացնում է , որ իրենց մեքենան նույնպես չէր կարողանում հաղթահարել ճանապարհը:

Տարեսկզբին կոմունալը 100 խորանարդ մետր ավազ և 50 տոննա աղ էր պահեստավորել քաղաքի ճանապրահների ձմեռային պահպանության համար:

Վերջին տասը օրվա ընթացքում պաշարաների զգալի մասը սպառվել են: Տեղումների առատության պատճառով կոմունալի աշխատակիցները ստիպված էին նույնիսկ օրական մի քանի անգամ նույն հատվածում աղ ցանել ճանապարհը երթևեկելի պահելու համար:
Կապանում նաև այս օրերին արդիական խնդիր է դարձել ձյան թողած մեկ այլ հետևանք`շենքերի տանիքներից կախված մի քանի մետրի հասնող սառցե լուլաները:

Եթե ճանապարհների մերկասառույցի դեմ պայքարում է կոմունալ ծառայությունը շենքերի տանիքներից կախված սառույցների մասին ոչ ոք չի մտածում: