Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի դաշտում կատաղի մարտեր կլինեն

Սպորտ
643646fcf798e691001ebdf36b933dd7

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը նոյեմբերին կմասնակցի երկու խոշոր մրցաշարերի:

Մեր ուժեղագույն շախմատիստը նախ Հայաստանի հավաքականի կազմում հանդես կգա Եվրոպայի թիմային առաջնությունում, որը կկայանա նոյեմբերի 3-11-ը՝ հունական Պորտո Կարաս քաղաքում:

Մասնագետները կանխատեսում են, որ առաջնության ֆավորիտները կլինեն աշխարհի գործող չեմպիոն Հայաստանի հավաքականը, Եվրոպայի չեմպիոնը՝ Ադրբեջանը, օլիմպիական չեմպիոնը՝ Ուկրաինան եւ Ռուսաստանը՝ իր ուժեղ կազմով:

Կարճատեւ ընդմիջումից հետո, Լեւոն Արոնյանը կմասնակցի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Տալի հուշամրցաշարին: Այն կկայանա նոյեմբերի 16-25-ը՝ Մոսկվայում:

Հուշամրցաշարի կազմակերպիչները հավաքագրել են աշխարհի բոլոր ուժեղագույն շախմատիստներին: Լեւոն Արոնյանի մրցակիցները կլինեն ՖԻԴԵ-ի վարկածով՝ լավագույն շախմատիստ Մագնուս Կառլսենը, աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը, աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Բորիս Գելֆանդը, աշխարհի գավաթակիր Պյոտր Սվիդլերը: