Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը շարունակում է մարզիկներ գնել

Սպորտ
262ff1e034de4d3cced223c33b0f093b

Բուլղարացի ծանրորդներ Բոյանկա Կոստովան եւ Վալենտին Խրիստովը ծանրամարտի աշխարհի առաջիկա առաջնությունում հանդես կգան հարեւան Ադրբեջանի դրոշի ներքո:

Բուլղարական «24 ժամ» օրաթերթը տեղեկացնում է, որ երկրի ծանրամարտի ֆեդերացիան 400 հազար եվրոյի դիմաց է համաձայնել, որ իր երկու մարզիկները հանդես գան Ադրբեջանի հավաքականի կազմում:

Բոյանկա Կոստովան 2010 թ պատանեկան առաջին օլիմպիական խաղերի չեմպիոն է: Վալենտին Խրիստովն Ադրբեջանի դրոշի տակ արդեն հանդես է եկել Եվրոպայի այս տարվա առաջնությունում, որի իրավունքը չի ունեցել, ինչպես պարզվել է:

Տեղեկացնենք, որ մինչ այդ Ադրբեջանի ԾՖ-ն մեծ գումարներով գնել է բուլղարացի եւս երեք ծանրորդների, սակայն նրանցից երկուսը հետագայում որակազրկվել են դոպինգ օգտագործելու համար, իսկ Սիլվիա Անգելովան որեւէ արդյունք չի գրանցել: