Կայծակնային հաղթանակ ու բրոնզ
Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը երկու բրոնզե մեդալ նվաճեց Կորսիկա կղզում ավարտված շախմատի «Մաստերս» կարգի մրցաշարում:
Հիմնական մրցումներում մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ 182 մասնակիցների մեջ գրավեց 3-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ հնդիկ շախմատիստ Քրիշնան Շաշիկիրանը, որի հաշվին գրանցվեց 7,5 միավոր:
Կայծակնային շախմատի մրցաշարում Հրանտ Մելքումյանը թեպետ 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր, սակայն կրկին գրավեց մրցանակային 3-րդ տեղը:
Մեր գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը հիմնական մրցումներում զբաղեցրել է 10-րդ տեղը եւ Հրանտ Մելքումյանի հետ մտել «փլեյ օֆֆ»: Սակայն 1/8 եզրափակիչում նրանք հանդիպեցին: Երկու պարտիայից բաղկացած մրցամարտն ավարտվեց Ավետիք Գրիգորյանի հաղթանակով` 1,5:0,5:
Քառորդ եզրափակիչում մեր շախմատիստը լուրջ քննություն հանձնեց, մրցելով աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Հանդիպումն ավարտվեց հնդիկ գրոսմայստերի հաղթանակով` 1,5:0,5: