Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-10-21_09-26-27
A A
Հասարակություն

«Ծանր ու թեթև». Ռաֆայել Երանոսյանը ներկայացրեց իր նոր ստենդափը

Մանրամասներ իր կյանքից, մանկության հիշողություններից, մի քիչ էլ՝ քաղաքականությունից ու մտքեր՝ ամեն ինչի շուրջ շատ մտածելու կամ «ծանր ու թեթև» անելու մարդկային բնույթից։

Դերասան Ռաֆայել Երանոսյանը ներկայացրեց իր նոր՝ «Ծանր ու թեթեւ» ստենդափի պրեմիերան։

«Ծանր ու թեթև» ներկայացման սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Թելման Առաքելյանը, Գարիկ Գևորգյանը և Գևորգ Սահակյանը։ Բեմադրող ռեժիսորը Դավիթ Աբրահամյանն է, պրոդյուսերը՝ Վահան Թովմասյանը։ Պաստառի լուսանկարի հեղինակը Արվին Քոչարյանն է, իսկ երաժշտական ձևավորումն իրականացրել է Վահե Գրիգորյանը։

Սցենարի հեղինակ Արմեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ սցենարը գրելիս աշխատանքային բուռն քննարկումներ եղեն են:

«Մի ժամանակահատված, ես ԱՄՆ-ում էի եւ ստիպված էինք հարմարվել ժամանակի տարբերության մեջ ու աշխատում էինք գիշերով: Երկու տարի աշխատել ենք սցենարի վրա: Եւ կարծում եմ հանդիսատեսին դուր եկավ Ռաֆայելի խաղն ու Ջոկեռի տեսարանը, որը վերջինս կատարեց հանճարեղ»,- ասաց նա։

Ներկայացման պրոդյուսեր Վահան Թովմասյանն էլ նշեց՝ ներկայացման մեջ մեծ գումարներ չեն ներդրել.

«Ռաֆոն արդեն մեծ ներդրում է՝ իր պրոֆեսիոնալ խաղով»:

 Ռաֆայել Երանոսյանը ներկայացումից հետո ասաց, որ հուզված էր՝  պրեմիերաներին միշտ ավելի հուզված է լինում։ Դերասանը վստահ է՝ հաջորդ ներկայացումներին հանդիսատեսը կտեսնի ուրիշ դինամիկա։