Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Իտալացի հեծանվորդը՝ Tour of Armenia-ի երկրորդ փուլի հաղթող

Կիրանցից մինչև Ստեփանավան՝ 177 կմ լեռնային ճանապարհ, Տավուշից դեպի Լոռի՝ բնապատկերների ու մարտահրավերների փոփոխությամբ։  

Tour of Armenia-ի երկրորդ փուլն ավարտվեց լարված պայքարով, իսկ առաջինը եզրագիծը հատեց Team Ukyo-ի իտալացի հեծանվորդ Ֆեդերիկո Իակոմոնին՝ հաղթահարելով մրցուղին 40.882 կմ/ժ միջին արագությամբ։
 
Երկրորդ փուլի արդյունքները՝

1․ Ֆեդերիկո Իակոմոնի
2․ Լեոնարդո Վեսկո
3․ Քևին Բիեհլ
 
Հաղթանակը Ֆեդերիկո Իակոմոնին նվիրեց իր տատիկին, որը, ցավոք, կյանքից հեռացել է այս շաբաթ:
 
Մարզաշապիկների առաջատարները՝
 
Կարմիր` Ալեքսանդր Բալմեր
Նարնջագույն` Ալեքսանդր Բալմեր
Կապույտ` Լեոնարդո Վեսկո
Սպիտակ` Ֆլեթչեր Մեդուեյ
 
Երկրորդ փուլն ավարտված է, իսկ պայքարը՝ շարունակվում։ Վաղը նախատեսված է Մարտունի-Դիլիջանի պարզ լիճ երթուղին: