Բացել լրահոսը Փակել լրահոսը
802535882_1643459340769714_1725111045035319407_n
A A
Պաշտոնական

Լեհական KGHM-ի հետ քննարկվել է հանքարդյունաբերության ոլորտում համագործակցությունը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն այսօր ընդունել է «KGHM» լեհական պետական հանքարդյունաբերական ընկերության տնօրեն Ռեմիգիուշ Պաշկևիչի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը և Լեհաստանի ԱԳՆ ներկայացուցիչներ։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
 
Ասատուր Վարդանյանը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից է և ոլորտը ներդրումային տեսանկյունից գրավիչ է։
 
Ռեմիգիուշ Պաշկևիչը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ «KGHM» ընկերությունը, որը Կանադայում, ԱՄՆ-ում և Լեհաստանում հանքարդյունաբերող խոշորագույն ընկերություններից է, հնարավոր է համարում նաև հայաստանյան ընկերությունների հետ ոլորտային համագործակցությունը ինչպես տեխնոլոգիաների, այնպես էլ գիտելիքների փոխանակման շրջանակներում։
 
Հանդիպման ընթացքում հարցուպատասխանի միջոցով ներկայացվել են կողմերի ակնկալիքները և գործընկերության հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանում գործունեություն ծավալող հանքարդունաբերող հիմնական ընկերությունների հետ համագործակցային հեռանկարները։