Բացել լրահոսը Փակել լրահոսը
343524
A A
Տեսանյութեր Պաշտոնական

ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստ (տեսանյութ)

Սեպտեմբերի 9-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
 
Նիստի ընթացքում քննարկվել են նախորդ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերից բխող ընթացիկ աշխատանքները, անդրադարձ է կատարվել համապատասխան միջոցառումների ընթացքին։
 
Հանդիպման ավարտին հստակեցվել են աշխատանքային խմբում ընդգրկված մարմինների փոխգործակցության հարցերը և հետագա անելիքները։