A
A
Ավինյանը բարկացավ․ Երևանում չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն մարզային տրանսպորտով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացնեն մարզային տրանսպորտով։ Մարզային ուղևորափոխադրումների կարգը հետևյալն է՝ նրանք կարող են իրականացնել ավտոկայաններում։ Դա պետք է ապահովվի։ Երևանի ՏԻՄ օրենքով բոլոր հնարավորությունները ստեղծված են, ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն Ավագանու նիստի ժամանակ։
«Մարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխի և կրկին ծանրաբեռնի փողոցները։ Մի հատիկ տրոլեյբուսային գիծ մի քիչ բարձրացել է Ջրվեժ՝ «Զոնտիկների» մոտից մարդկանց վերցնում է, «հայ-բուդուր» սաղ աշխարհով սիրենաները միացել են»,- ասաց նա։