Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-09-07_15-27-11
A A
Պաշտոնական

«Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհը մարվել է․ ՆԳՆ

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 14։01-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի «Երևանյան» լճին հարակից ձորում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։55-ին, մարվել՝ 15։14-ին։