Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

Կապանը՝ ավելի հասանելի, Սյունիքը՝ ավելի մոտ (տեսանյութ)

Երևանում այսօր՝ սեպտեմբերի 5-ին մեկնարկել է Tour EXPO 2026 միջազգային ցուցահանդեսը։ Այն մեկ հարթակում համախմբել է Հայաստանի, Վրաստանի և Կիպրոսի զբոսաշրջության ոլորտի ավելի քան 50 կազմակերպության։
 
Ցուցահանդեսում ներկայացված է նաև «Սյունիք» օդանավակայանը։ Վերջին տարիներին Երևան-Կապան-Երևան թռիչքներն ավելացել են․ 2026 թվականին թռիչքները հասել են 113-ի՝  2023 թվականի 25 չվերթի հետ համեմատ։
 
Էքսպոյի շրջանակում ներկայացվում են Սյունիքի օդային կապի հնարավորություններն ու տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը։
 
«Սյունիք» օդանավակայանի շենքի կառուցման, ենթակառուցվածքների ստեղծման և անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման ծախսերը ֆինանսավորել է մարզի խոշորագույն ձեռնարկությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ ԶՊՄԿ-ն շարունակում է ֆինանսավորել «Սյունիք» օդանավակայանի շահագործման և սպասարկման, ինչպես նաև աշխատակազմի վարձատրության ծախսերը։ Բացի այդ, ձեռնարկությունը սուբսիդավորում է Երևան-Կապան-Երևան չվերթի տոմսերի արժեքի շուրջ 65%-ը։
 
Ի՞նչ նշանակություն ունի Սյունիքի համար օդային կապի ընդլայնումը, և ի՞նչ նոր հնարավորություններ կարող է ստեղծել այն տարածաշրջանի համար։
 
Մանրամասները՝ ռեպորտաժում։