Բացել լրահոսը Փակել լրահոսը
778972266_1297901702283574_1473600538077013957_n (1)
A A
Սպորտ

Հայկ Մովսիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոն

Հայաստանը կրկին մեդալ է նվաճում ծանրամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում, հայտնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։

Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Մովսիսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 115 և 122 կգ: Այս վարժությունում նա դարձավ արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում 130 կգ արդյունքով նա կրկին երկրորդն էր: Երկամարտի 252 կգ արդյունքով Հայկ Մովսիսյանը Եվրոպայի Մ15 տարեկանների առաջնության փոխչեմպիոնն է։