Բացել լրահոսը Փակել լրահոսը
780860362_1787889962399476_1173480596531583615_n
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Կանադայի դեսպանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։
 
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և Հայաստան-Կանադա հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։
 
Նախագահը նշել է, որ վերջին շրջանում նշանակալի առաջընթաց է արձանագրվել Հայաստանի և Կանադայի միջև հարաբերությունների ակտիվացման, ինչպես նաև համագործակցության նոր ուղղությունների և հեռանկարների նախանշման գործում։
 
Այդ համատեքստում նախագահն առանձնացրել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։