Բացել լրահոսը Փակել լրահոսը
777988246_2062753881297494_2763800545290906432_n
A A
Պաշտոնական

Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հովհաննես Թումանյանի թանգարան, որտեղ իրականացվում են հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հովհաննես Թումանյանի թանգարան, որտեղ իրականացվում են հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներ։ Ժաննա Անդրեասյանին ուղեկցել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։
 
ԿԳՄՍ նախարարը շրջել է թանգարանի տարածքում, հետևել ընթացիկ աշխատանքներին: Թանգարանի հուշարձանային՝ առաջին մասնաշենքում, որտեղ գտնվել է Թումանյանների բնակարանը, նախատեսված են հիմնականում ներքին հարդարման աշխատանքներ: Երկրորդ մասնաշենքում, որը վերակառուցվում է, ստեղծվելու են վարչական և ցուցադրական տարածքներ, ձմեռային այգի, ընթերցասրահ և գրադարան։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների` պատշաճ որակի և սահմանված ժամկետների ապահովումը, ինչպես նաև թանգարանի տարածքում կանաչ գոտիների ստեղծումը։