Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հորս գերեզմանն Արցախում է, ո՞նց եք արցախցուն հարցնում՝ Արցախը ճանաչո՞ւմ եք, թե ոչ (տեսանյութ)

ԱԺ եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ՔՊ-ական պատգամավոր Արայիկ Հարությունյանը  հարցրեց, թե ինչպես է վերաբերվում 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարությանը։

Ի Քպատասխան Արեգա Հովսեփյանը Արայիկ Հարությունյանին հարցրեց, թե ճի՞շտ հասկացավ, որ պետք է ասի, թե արդյոք ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում։

«Ես ճանաչում եմ իմ հայրենիքը, ես ճանաչում եմ այն տեղը, որտեղ ծնվել եմ, որտեղ մեծացել եմ, որտեղ ամուսնացել եմ, որտեղ գտնվում են իմ ապուպապերի և իմ հոր գերեզմանը։ Ես ճանաչում եմ դա ու երբեք չեմ մոռանալու, ինչպես չեն մոռանալու 120 հազարն ու շատ հայեր»,- ասել է Հովսեփյանը։Ք

Նա նշել է, որ իր համար ցավոտ է, երբ արցախցուն հարցնում են՝ արդյոք ճանաչո՞ւմ է Արցախը Ադրբեջանի կազմում։

«Ինձ մոտ միշտ հարց է առաջանում՝ ի՞նչ է զգում հայը, երբ նման հարցադրում է անում արցախցուն։ Ինչ նպատակով եք դա անում՝ ցավացնելու՞»,- ասաց  Հովսեփյանը։

Նրա խոսքով՝ նման հարցերը վաղուց չեն կարող իրեն ցավացնել, քանի որ ինքը տեսել է Արցախի անկումը և դրանից հետո ավելի է բարձրացրել իր դիմադրողականությունը։

Հարությունյանն իր հերթին նշեց, որ Հովսեփյանի այս հայտարարությունը ավելի հասկանալի կլիներ, եթե նա 2022 թվականից հետո «շռնդալից հայտարարություն» աներ և դուրս գար ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, որտեղ, ըստ պատգամավորի, աշխատել է մինչև 2023 թվականի օգոստոսը։

Հովսեփյանը հակադարձեց, որ ԱԳՆ-ից ազատվելու դիմումը գրել է դեռևս 2020 թվականի նոյեմբերի 10-ին։

Նրա խոսքով՝ այդ ժամանակ որոշել էր սպասել 2021 թվականի ընտրություններին՝ ակնկալելով, որ իշխանությունը կփոխվի։ 2021 թվականից հետո նա գնացել է երեխայի խնամքի արձակուրդ և, իր խոսքով, չի աշխատել ԱԳՆ-ում։

Հովսեփյանը նշեց, որ ԱԳՆ-ից ազատման դիմումը 2023 թվականին գրել է՝ դեռևս գտնվելով երեխայի խքնամքի արձակուրդում։