Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Հրաժարական տվեց ու նշանակվեց

Նախագահ Վահագն Խաչատուրյանի օգոստոսի 2-ի հրամանագրով՝ ՀՀ վարչապետ նշանակվեց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան  կառավարությունը հրաժարական էր տվել, իսկ նախագահն ընդունել էր   հրաժարականը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժ, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածով, Հանրապետության նախագահին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ Սահմանադրությամբ նախատեսված վարչապետի նշանակման ընթացակարգն ապահովելու նպատակով։