A
A
Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 1-ին՝ ժամը 05։37-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի շենքերից մեկի նկուղ ջուր է լցվում։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բակում գտնվող ջրի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով ջուրը բարձր ճնշմամբ լցվել է նկուղ։ Փրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուր։