Բացել լրահոսը Փակել լրահոսը
yyMOludo2WS7CqriKZ3Uaykq9yMyMxWDTTGYJj5A
A A
Հասարակություն

Իտալիայի տասնմեկ քաղաքներում վտանգավորության  առավելագույն մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով

Իտալիայի առողջապահության նախարարությունը 11 քաղաքներում, այդ թվում՝ Հռոմում, եղանակային վտանգավորության առավելագույն՝ կարմիր մակարդակ է հայտարարել շոգի պատճառով: Ծանուցումը զետեղված է գերատեսչության կայքում։

Խոսքը վերաբերում է այդ թվում՝ Պերուջային, Ֆլորենցիային և Թուրինին։ Շոգի պատճառով օդերևութաբանները կոչ են անում պահպանել նախազգուշական միջոցները։ Առանձնապես դա վերաբերում է երեխաներին և տարեց մարդկանց։ Նրանց խորհուրդ է տրվում հնարավորինս մնալ տանը, շատ ջուր խմել և սահմանափակել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը։

Ինչպես նշում է Rai News հեռուստաալիքը, Իտալիայում տապի  նոր, չորրորդ ալիքն է։ Առաջիկա օրերին որոշ շրջաններում օդը  կարող է տաքանալ մինչև Ցելսիուսի 40 աստիճան, իսկ հանգստյան օրերին սպասվում մինչև 41 աստիճանի տապ: