Բացել լրահոսը Փակել լրահոսը
big_1469251615_4070821
A A
Պաշտոնական

Զինծառայողին ծեծի ենթարկելու լուրերը կեղծ են․ ՀՀ ՊՆ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերից մեկը տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և սուտ տեղեկություններ տարածելուց, ինչպես նաև հասարակության շրջանում ՀՀ բանակի հեղինակությունը վարկաբեկելուն ուղղված անհիմն փորձերից։

Նման հրապարակումները մոլորեցնում են հանրությանը՝  նպաստելով ապատեղեկատվության տարածմանը։ Զինծառայող Ա. Հ.-ի դաժան ծեծի կամ առհասարակ ծեծի ենթարկվելու վերաբերյալ տեղեկությունները սուտ են. նա զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ առողջական խնդրով:

Պաշտպանության նախարարությունը պատրաստ է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներին ուղեկցել հոսպիտալ՝ տեղում իրականությանը ծանոթանալու նպատակով։

Զինծառայող Ա. Հ.-ն, որը զինվորական հոսպիտալ է ընդունվել այլ բնույթի առողջական խնդրով, ներկայումս գտնվում է դիտարկման և հետազոտման փուլում։ Նրա առողջական վիճակը լավ է, անհանգստացնող որևէ խնդիր չկա»,- ասվում է հաղորդագրությունում:

Հավելենք, որ զինվորի ծեծի մասին հայտնել էր «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների»» ՀԿ-ի ղեկավար Ժաննա Ալեքսանյանը։