Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ
A A
Պաշտոնական

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 28-ին, 30-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի և օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ 

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ։ Հուլիսի 28-31-ը, օգոստոսի 1-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։ 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 28-ից օգոստոսի 1-ն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Հուլիսի 28-ին, 30-31-ը, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 29-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 28-31-ի, օգոստոսի 1-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։