A
A
ԱԺ նախագահի մամուլի քարտուղարն ազատման դիմում է գրել
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանն ազատման դիմում է գրել։
«Հարգելի՛ սիրելիներ, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ավարտով պայմանավորված` ավարտում եմ աշխատանքս ՀՀ Ազգային ժողովում։
Շնորհակալություն եմ հայտնում ԶԼՄ-ների ներկայացուցիչ բոլոր ընկերներիս, գործընկերներիս` լրագրողներ, խմբագիրներ` բոլոր-բոլորին` հիանալի համագործակցության համար։ Եվ իհարկե, հատուկ շնորհակալությունս պարոն Սիմոնյանին` վստահության և ստացված համատեղ աշխատանքի համար»։