Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հորմուզի նեղուց
A A
Քաղաքականություն

Ըստ Վաշինգտոնի՝ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

Զինվորական կառույցից տեղեկացրել են, որ ամերիկյան ուժերը «պատրաստ դիրքավորված են» նավագնացության ազատությունն ապահովելու համար։

Ավելի վաղ Միացյալ Նահանգներն ու Իրանը հայտարարել էին փոխադարձ հարվածների մասին։ Ըստ ամերիկյան կողմի՝ Իրանի զինուժը Կիպրոսի դրոշի ներքո նավարկող բեռնանավ է թիրախավորել։

Դեպքից հետո Թեհրանը հայտարարել էր՝ փակում է համաշխարհային մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցը, պարզաբանելով, որ կիպրական բեռնանավին հասցված նախազգուշական կրակոցից հետո է փակել ջրային ուղին, քանի որ նավը չհաստատված երթուղով էր ընթանում։

Իրանական կողմն առայժմ չի արձագանքել Վաշինգտոնի նոր հայտարարությանը։