Բացել լրահոսը Փակել լրահոսը
741870887_1209800464594583_6088917410927096996_n
A A
Պաշտոնական

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը

Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը, հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այսօր այցելել է Արարատի ցեմենտի գործարան և տեղում ծանոթացել արտադրական գործընթացի կազմակերպմանը։ Շրջայցի ընթացքում նրան ուղեկցել է գործարանի գլխավոր տնօրենը։

 Էդգար Զաքարյանը հայտնել է նախարարության պատրաստակամությունը աջակցելու գործարանի արտադրական գործունեության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտների լուծմանը։

 Անդրադառնալով գործարանի աշխատանքի վերականգնման ընթացքին՝ նախարարի տեղակալը նշել է, որ արտադրական գործընթացի անխափան և անընդհատ պրոցեսը կարևոր է ինչպես արդյունաբերական ներուժի պահպանման, այնպես էլ տնտեսական ակտիվության խթանման տեսանկյունից։