Բացել լրահոսը Փակել լրահոսը
1000125478
A A
Քաղաքականություն

Էդիկ Մալոյանի գործով վերաքննիչ բողոք կներկայացվի

ՊՆ զորամասի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Էդիկ Մալոյանի կալանավորման գործով այսօր վերաքննիչ բողոք կներկայացվի։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Արտակ Խաչատրյանը։ 

     Հիշեցնենք, որ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիրը հուլիսի 2-ին կալանավորվել էր։ Նա մեղադրվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ ապօրինի ձեռք բերելու եւ հրապարակելուն դրդելու մեղադրանքով։ Էդիկ Մալոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ 

    Բացի Էդիկ Մալոյանից, այս գործով կալանավորվել է նաեւ մեկ այլ անձ՝ Ռոման Ջավադյանը։ 

  Գործով դատավորը եղել է Մասիս Մելքոնյանը։ 

  Էդիկ Մալոյանը 2016թ.  քառօրյա պատերազմի ժամանակ գրագետ մարտավարությամբ և առանց կորուստների փոքրաթիվ խմբով գրոհել է հակառակորդի զբաղեցրած դիրքի վրա։ Թեժ մարտերի արդյունքում կարողացել է ետ գրավել դիրքը՝ հակառակորդին հասցնելով զգալի կենդանի ուժի կորուստներ և ստիպելով նրան նահանջել ելման դիրքեր։ 44-օրյա պատերազմի ժամանակ էլ Մարտակերտի գնդի փոխհրամանատարն է եղել։