Բացել լրահոսը Փակել լրահոսը
741099475_1584499337050000_6276894994100690839_n
A A
Պաշտոնական

Պարզվել է՝ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքով զբաղվող «ՀԱԿՈԲ ՄԵԼՔՈՆՅԱՆ ՄԱՆՎԵԼԻ» ԱՁ֊ին պատկանող լցակայանում (Հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, Լուսագյուղ, Էջմիածնի խճուղի 15)։
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է լցակայանի բենզինի և հեղուկացված ածխաջրածնային գազի վաճառքը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։
 
Ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սահմանված ժամկետում վերացնել խախտումը։
⚖️ Հայտնաբերված խախտումների հիմքով տնտեսվարող սուբյեկտը Օրենքով սահմանված կարգով կենթարկվի վարչական պատասխանատվության։