Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին (տեսանյութ)

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Երևանում շարունակվում է ընտանի շների համար նախատեսված զբոսայգիների կառուցումը: Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան թաղամասում բացվել է ևս մեկ այդպիսի առանձնացված զբոսայգի, որն ապահովված է շների զբոսանքը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: