Իսրայելը կմնա Լիբանանի հարավում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է․ Նեթանյահու
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական ուժերը կշարունակեն մնալ Լիբանանի հարավում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի երկրի անվտանգությունն ապահովելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք կմնանք Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ Իսրայելի հյուսիսի բնակիչներին և երկրի բոլոր քաղաքացիներին պաշտպանելու համար»,- ասել է Նեթանյահուն։
Հայտարարությունն արվել է նրա եղբոր՝ Յոնի Նեթանյահուի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ, որը զոհվել էր 1976 թվականին Էնտեբեի հատուկ գործողության ընթացքում։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Շվեյցարիայում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բարձր մակարդակի բանակցությունները։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օրակարգի առաջնային հարցերից մեկը Լիբանանում հրադադարի հաստատումն է։ Բանակցությունների ընթացքում Իրանի պատվիրակությունը հեռացել էր բանակցային վայրից՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների։