Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ Հասարակություն

«Ես դեռ երազող եմ»․ Երվանդ Երզնկյանի մասին «Ա1+»-ի ֆիլմի պրեմիերան (տեսանյութ)

Այսօր Հայաստանի ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր և դիրիժոր Երվանդ Երզնկյանի ծննդյան օրն է։ 

Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Երվանդ Երզնկյանը 79 տարեկան է:

«Ա1+»-ը շնորհավորում է մաեստրոյին և այս առիթով ներկայացնում «Ես դեռ երազող եմ» ֆիլմը։

«Ես սերում եմ Երզնկյանների ու Ջանիբեկյանների տոհմիկ գերդաստաններից, գալիս եմ ռոքից ու ջազից։

Սովորել եմ պոլիտեխնիկում, սակայն ուսանողական գարունը փոխեց ճակատագիրս, ու ես դարձա երազողներից մեկը։ Ես երազող էի, երազող եմ և կլինեմ երազող․․․ միշտ»,- ասում է մաեստրոն։

Ֆիլմը պատմում է Երվանդ Երզնկյանի կյանքի, ստեղծագործական ուղու, հիշողությունների և երազանքներին հավատարիմ մնալու մասին։ 

Ֆիլմի աջակիցներն են «Երեմյան Փրոջեքթս»-ը և Երևանի կոնյակի գործարանը։