Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 21-23-ի առավելապես երեկոյան ժամերին, 20-ի և 24-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 20-ին կբարձրանա 4-6 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-7 աստիճանով, հունիսի 21-24-ը ողջ հանրապետությունում ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Հունիսի 20-22-ը Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 23-ի երեկոյան ժամերին, 24-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի հունիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 38°C (2021թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.1°C (1965թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.5°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ