Հունիսի 17-ին«Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026»զորավարժության մեկնարկը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինիջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հունիսի 17-ին «Զառ» ուսումնական կենտրոնում ազդարարվել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության մեկնարկը։ Զորավարժությանը ներգրավված զինծառայողներին ողջունել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանը։ Հնչել են ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի և Հունաստանի պետական օրհներգերը, «Արծիվ գործընկեր» զորավարժության օրհներգը։ Զորավարժությանը ներգրավված են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի ու Կանզասի ազգային գվարդիայի, Ֆրանսիայի, Հունաստանի զինված ուժերի զինծառայողները: Զորավարժության հիմնական նպատակներն են՝ 🔸 խաղաղապահ գործողությունների շրջանակում միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակի բարձրացում, 🔸️ կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակման իրականացում, 🔸️ ՀՀ խաղաղապահ ստորաբաժանման պատրաստվածության ամրապնդում: