Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-06-15_15-33-58
A A
Պաշտոնական

Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործուղվում է ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու։ Նիկոլ Փաշինյանն իր որոշման մեջ նշել է, որ Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ որպես վարչապետի տիկին։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշման N 1 հավելվածի 10-րդ և 16-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանին
2026 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ գործուղել Ամերիկայի
Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)` Առաջին տիկնանց համաշխարհային ակադե
միայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու
նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝ սահման
ված կարգով ապահովել գործուղման հետ կապված փաստացի ծախսերի հատուցումը
(օրապահիկը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ (Նյու Յորք), հուլիսի 4-ին՝
տարանցիկ վայր (Վիեննա), գիշերավարձը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ
(Նյու Յորք):
2
3. Գործուղվողին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախա
տեսված հաշվետվությունները գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատան
քային օրվա ընթացքում ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի
աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարա
րություն»,- ասված է վարչապետի որոշման մեջ։