Բացել լրահոսը Փակել լրահոսը
911
A A
Պաշտոնական

Հրդեհի ահազանգ Երևանի Գաջեգործների 3-րդ փողոցում

Հունիսի 2-ին՝ ժամը 21։29-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գաջեգործների 3-րդ փողոցում այրվում է տան տանիք։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։09- ին։