A
A
Միքայել Վարդանյանը 127 մլն. դրամի բժշկական սարքավորումներ է նվիրել Արյունաբանական կենտրոնին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Յոլյանի անվան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի մանկական բաժանմունքը համալրվել է նորագույն բժշկական սարքավորումներով և անհրաժեշտ պարագաներով:
Գերժամանակակից սարքերի կիրառության արդյունքում հնարավոր կլինի երեխաների շրջանում քաղցկեղի տարբեր տեսակները հայտնաբերել ավելի վաղ փուլում և իրականացնել առավել արդյունավետ բուժում:
Սարքավորումների կիրառությունը հնարավորություն կտա Հայաստանում իրականացնել բազմաթիվ հետազոտություններ: Նվիրաբերված վերջին սերնդի բժշկական սարքավորումների համար բարերար Միքայել Վարդանյանը տրամադրել է 127 մլն դրամ: