Բացել լրահոսը Փակել լրահոսը
yvo4ychayrpcfc22vqqtbwzygi
A A
Պաշտոնական

Պուտինը շնորհավորել է Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ․

«Հարգելի Նիկոլ Վովաևիչ,
 
Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ։
 
Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունները ավանդաբար բարեկամական են եղել։ Մենք շահագրգռված ենք դրանց շարունակական առաջընթաց զարգացմամբ։
 
Մաղթում եմ Ձեզ առողջություն, բարգավաճում և հաջողություններ։
 
Հարգանքներով՝
 
Վլադիմիր Պուտին»,- ասված է ուղերձում։