Բացել լրահոսը Փակել լրահոսը
ռոբերտ քոչարյան
A A
Պաշտոնական

Մեր պետության լավագույն օրերն առջևում են․ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը

Ռոբերտ Քոչարյանի ուղերձը․

Հարգելի՛ հայրենակիցներ,
 
Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ։
 
Սարդարապատում մեր ազգն ապացուցեց, որ ունակ է ծանր ժամանակներում համախմբվել և փրկել պետականությունը: Դա արվեց ռազմական հերոսությունների և խիզախության շնորհիվ:
Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն: Մեր քվեով պետք է վռնդենք արդեն իսկ մեր երկրի ներսում գտնվող թշնամուն:
 
Մեր պետության լավագույն օրերն առջևում են:
Փա՜ռք Սարդարապատի հերոսներին:
Ռոբերտ Քոչարյան