"ՊՐՈՄ-ԷՔՍՊՈ 2011" ցուցահանդես Երևանում
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 2-ը Երևանի մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ "ՊՐՈՄ-ԷՔՍՊՈ 2011" միջազգային ցուցահանդեսը, որին բազմաթիվ ձեռնարկությունների, ֆինանսական և բանկային համակարգի ընկերությունների հետ միասին մասնակցում էր նաև ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն:
Հատուկ Էքսպո-ի այցելուների համար մեր Ընկերությունը անակնկալ էր պատրաստել:
Նրանց տրամդրվեցին 12,5 տոկոս զեղչի կտրոններ` բժշկական, դժբախտ պատահարներից և տրանսպորտային միջոցների կամավոր ապահովագրությունների համար, ինչպես նաև անվճար բժշկական խորհրդատվություն` "Մեդասիստ" բժշկական կենտրոնում:
Մեր մասնագետները այցելուներին ներկայացնում էին ապահովագրության տեսակներն ու դրանցից օգտվելու հնարավորությունները, թեև վերջիններս ավելի շատ հետաքրքվում էին ԱՊՊԱ ոլորտով և բժշկական ապահովագրության տեսակով:
"ՊՐՈՄ-ԷՔՍՊՈ 2011" միջազգային ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
PR ծառայություն