«Տեղեկատվական դաշտը՝ ընտրություններից առաջ. բևեռացված միջավայր, հիբրիդային սպառնալիքներ»․ ՈւՂԻՂ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 15-ին, ժամը 12:00-ին, Մեդիա կենտրոնում կանցկացվի քննարկում՝ «Տեղեկատվական դաշտը՝ ընտրություններից առաջ. բևեռացված միջավայր, հիբրիդային սպառնալիքներ» թեմայով։ Բանախոսներ՝ 🔹Գայանե Աբրահամյան, «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ նախագահ, ԵՄ և Արևելյան գործընկերության մասնագետ, 🔹Հասմիկ Համբարձումյան, «Փաստերի ստուգման հարթակ»-ի գլխավոր խմբագիր: 📌2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանի տեղեկատվական միջավայրը շարունակում է մնալ խիստ բևեռացված։ Տեղեկատվական հոսքերում արձանագրվել է հիբրիդային սպառնալիքների աճ, քաղաքական ուժերի միջև սուր մրցակցություն, որը հաճախ ուղեկցվում է վիրավորական, մանիպուլյատիվ պիտակավորումներով: Նկատվում է պետական ինստիտուտների նկատմամբ վստահության նվազում։ Քննարկման ընթացքում կանդրադառնանք նախընտրական շրջանի հիմնական նարատիվներին՝ -քաղաքական մրցակիցների վարկաբեկման մեխանիզմներ, -սահմանների, անվտանգության և տնտեսական -կախվածության թեմաների շահարկում, -զինված ուժերի շուրջ ձևավորվող տեղեկատվական դաշտ, -ընտրական գործընթացների նկատմամբ վստահություն, -արտաքին դերակատարների ազդեցության վերաբերյալ տարածվող պնդումներ։